ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև հանքային պաշարների մասին համաձայնագիրը կստորագրվի ուղիղ մեկ շաբաթից՝ ապրիլի 24-ին: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Թրամփը հաստատել է, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան արդեն համաձայնեցրել են համաձայնագրի բովանդակությունը։
«Սա, ըստ էության, այն է, ինչի հետ մենք պայմանավորվել էինք ավելի վաղ», -նշել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը




























