Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վերջնական խաղաղության ստորագրումը կախված է հայկական կողմի հետագա քայլերից, ասել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովը։
«Հիմա ամեն ինչ կախված է հայկական կողմի գործողություններից, երբեմն հայ պաշտոնյաները խոսում են սահմանադրությունը փոփոխելու իրենց մտադրության մասին, սակայն մանրամասները, օրինակ, թե ինչ փոփոխություններ են քննարկվում, անհայտ են»,- նշել է նա։
Բաքուն ոչ միայն միջամտում է Հայաստանի ներքին գործերին, այլ նաեւ ցանկանում է մանրամասնորեն իմանալ, թե ինչ գործընթացներ են սպասվում ներքին օրենսդրության առումով։





























