2012-ին Կազբեկի-Լարս ավտոճանապարհի վրա կսկսվի ժամանակակից թունելի շինարարությունը:

Ինչպես պարզաբանել է Կազբեկի մունիցիպալիտետի ներկայացուցիչը, շնորհիվ նոր թունելի ճանապարհն այլեւս չի փակվելու ձմռանը հոսքերի պատճառով, եւ ճանապարհը կդառնա ավելի անվտանգ: Կկրճատվի նաեւ տարածությունը:

Հիշեցնենք, որ Կազբեկի-Լարս ճանապարհը հանդիսանում է Վրաստանի տարածքով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ գոյություն ունեցող միակ ցամաքային ճանապարհը: Այդ ճանապարհով են անցնում հայկական գլխավոր բերնատարները:

Նախագծի արժեքը 10 միլիոն լարի է (6 մոտ միլիոն դոլար): Դրանցից 8 միլիոնը որպես վարկ տրամադրում է Ասիական զարգացման բանկը:

Նախագիծն իրականացվում է «Եվրասիական ճանապարհային միջանցքի ներդրումային կենտրոնը», հաղորդում է «Գրուզյա-օնլայնը»: