Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը չեն քննարկել Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ ուղիղ ավիաչվերթների վերականգնման հարցը, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ»,- համապատասխան հարցին պատասխանել է զրուցակիցը։

Պուտինի եւ Ուիթքոֆի բանակցությունները տեղի են ունեցել ուրբաթ կեսօրին Կրեմլում։ Դրանց մասնակցել են նախագահի օգնական Յուրի Ուշակովը եւ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիեւը։

Ինչպես նշել է Ուշակովը հանդիպումից հետո, այն տեւել է երեք ժամ եւ եղել է կառուցողական եւ օգտակար։

Կողմերը քննարկել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջեւ ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը։

Բացի այդ, բանակցությունները հնարավորություն են տվել ավելի մոտեցնել Մոսկվայի եւ Վաշինգտոնի դիրքորոշումները ոչ միայն հակամարտության կարգավորման, այլ նաեւ միջազգային այլ հարցերի շուրջ։ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն երկխոսությունը, ավելացրել է նախագահի օգնականը։