Ռուսաստանի Կուրսկի մարզը ուկրաինական զինված ուժերից ազատագրելու գործողությունն ավարտվել է, եւ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինը ստացել է համապատասխան զեկույցը, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցել է ՏԱՍՍ-ը։

«Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է ուկրաինացի նեոնացիստներից Կուրսկի մարզի ազատագրման գործողության ավարտի մասին»,- ասել է Պեսկովը։