ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել եւ շնորհակալություն է հայտնել այն զորամասերին, որոնք մասնակցել են Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի դեմ մարտերին, տեղեկացրել է «Коммерсант»-ը։
Նախագահը լսել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի զեկույցը տարածաշրջանում ուկրաինական զինված ուժերի ջախջախման ավարտի մասին։ Պուտինի խոսքով՝ «Կիեւի ռեժիմի արկածախնդրությունը լիովին ձախողվել է»։
Նա հայտնել է, որ Ուկրաինայի Զինված ուժերը հսկայական կորուստներ են կրել, այդ թվում՝ արեւմտյան ոճի տեխնիկայով հագեցած ամենամարտունակ գրոհային ստորաբաժանումները։
Նրա կարծիքով՝ Կուրսկի մարզում ուկրաինական բանակի պարտությունը «անշուշտ, ազդեցություն կունենա մարտական շփման ողջ գծի վրա»։ «Թշնամու լիակատար պարտությունը Կուրսկի սահմանային մարզում պայմաններ է ստեղծում մեր զորքերի հետագա հաջող գործողությունների համար ճակատի այլ առանցքային հատվածներում եւ մոտեցնում է նեոնացիստական ռեժիմի պարտությունը»,- կարծում է Վլադիմիր Պուտինը։




























