Հունվարի 1-ին, ժամը 16.48-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի-Արեւիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 45 ՕՏ 700 պետհամարանիշի եւ «Օպել» մակնիշի 19 ՏԼ 106 պետհամարանիշի ավտոմեքենաները, NEWS.am-ին հաղորդում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
1979թ. ծնված Գուրգեն Միքայելյանը, 1979թ. ծնված Տիգրան Մանուկյանը, 1947թ. ծնված Նվեր Գրիգորյանը եւ 1934թ. ծնված Ալիկ Գրիգորյանը տեղափոխվել են Գյումրիի «Գյուլբենկյան» բժշկական կենտրոն, իսկ 2005թ. ծնված Սերգեյ Միքայելյանը եւ 2011թ. ծնված Կարապետ Միքայելյանը տեղափոխվել են Գյումրիի «Ավստրիական» մանկական բժշկական կենտրոն:




























