Սյունիքի մարզի Գորիս քաղաքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով կա երեք տուժած:

NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ հունվարի 2-ին ժամը 18.18-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհի եւ Մաշտոցի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Նախնական տվյալներով՝ կա երեք տուժած: