Հունվարի 2-ին ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում՝ «Հոնդայի» սերվիսի մոտ, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
NEWS.am-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնեցին, որ կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության փրկարար ջոկատի հերթապահ խումբը, մեկ մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարամնա կենտրոնի օպերատիվ խումբը:




























