Հունվարի 2-ին Նոր Խարբերդի տներից մեկում, վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով 1989 թ. ծնված Հակոբ Թ.-ն  դանակահարել է 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն-ին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից, նշելով, որ հունվարի 2-ին, ժամը 07.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն:

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում, Նոր Խարբերդի տներից մեկում, վիճաբանության ժամանակ, նրան խոհանոցային դանակով հարվածել է 1989 թ. ծնված Հակոբ Թ.-ն, որը նույն օրը ժամը 16.10-ին Երեւանի Չեխովի փողոցից բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: