Հունվարի 2-3-ը, Երեւանի Շտապօգնության ծառայությունը սպասարկել է 722 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն»  ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը: «Ինչպես միշտ հիմնականում գերակշռում են սրտանոթային հիվանդությունների, վնասվածքների, վթարների եւ ջերմող կանչերսկ թունավորման եւ ստամոքսի խանգարման կանչեր շատ քիչ են եղել»,- ավելացրեց  Թագուհի Ստեփանյանը:

Իսկ թունավորման եւ ստամոքսի խանգարման կանչեր շատ քիչ են եղե: « Հունվարի 1-ին եղել է 19 դեպք, իսկ երեկ 9»,- նկատեց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը: Ի դեպ, նրա խոսքով, համեմատած նախորդ տարվա հետ այս տարի կանչերի թիվը մոտ 100-120 կանչով ավելի շատ է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ամանորի գիշերը՝  դեկտեմբերի 31-ից հունվարի 1-ը, Երեւանի Շտապօգնության ծառայությունը սպասարկել է 680 կանչ, նախորդ Ամանորին կանչերի թիվը 604 էր: Այս տարի եւս, Թ. Ստեփանյանի խոսքով, կանչերը հիմնականում կապված էին սրտային հիվանդությունների, ճնշման տատանումների հետ, փոխարենը՝ այդ գիշեր սննդային թունավորումների հետ կապված կանչեր չեն գրանցվել: «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրենը տեղեկացրեց նաեւ, որ հունվարի 1-ի-հունվարի 2-ի գիշերը Երեւանում գրանցվել է 725 կանչ, ինչը սարսափելի շատ է: Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ նախորդ տարի այդ օրերին կանչերը թիվը մոտ 600 էր: Ի դեպ, գրանցված 725 կանչերից 31-ը կապված է խմածության, ալկոհոլային թունավորումների, 19-ը՝ սննդային թունավորումների, 2-ը՝ վթարների հետ, իսկ մնացածը՝  սրտային հիվանդություններ, ճնշման տատանումներ եւ այլն: