Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցություններն անվանել է բովանդակալից եւ արդյունավետ։

«Չինաստանի նախագահի հետ մեր բանակցություններն անցել են ավանդաբար ջերմ, բարեկամական եւ կառուցողական մթնոլորտում, եղել են շատ բովանդակալից ու արդյունավետ»,- ասել է նա համատեղ փաստաթղթերի ստորագրումից հետո մամուլին տված հայտարարությունում։