11 ամիսների ընթացքում ըստ սպառողական գնաճի Հայաստանը նախկին ԽՍՀՄ երկրների ցանկում այս տարի զբաղեցրել է 12-րդ տեղը` գերազանցելով միայն Վրաստանին, որտեղ գնաճը նշված ժամանակահատվածում կազմել է 1,4 %: Ցուցակը գլխավորում է Բելառուսը` 104% ռեկորդային ցուցանիշով: Այդ մասին են վկայում ազգային վիճակագրական գրասենյակներում «ԲելաՊԱՆ»-ի անցկացրած վերլուծության տվյալները:
Բելառուսին հաջորդում են Տաջիկստանը (9,1%), Մոլդովան (7,6%), Ղազախստանը (7,0%), Ղըրղզստանը (4,6%), Ադրբեջանը (4,5%), Ուկաինան (4,4%), Լատվիան (4,0%), Լիտվան (3,6%), Էստոնիան(3,5%): Տվյալներ չկան Թուրքմենստանի (հունվար-սեպտեմբերի ընթացքում 1% նվազում) և Ուզբեկստանի (հունվար-սեպտեմբերի ընթացքում 4,5% աճ) վերաբերյալ:
Սակայն նոյեմբերին գնաճի առումով մեր հանրապետությունը հայտնվել է երկրորդ տեղում (1,2%)` զիջելով միայն Բելառուսին (8.1%), բայց առաջ է անցել Ադրբեջանից (1,1%), Վրաստանից, Ղըրղզստանից, Մոլդովայից (0,7%), Ղազախստանից (0,6%), Ռուսաստանից (0,4%), Լիտվայից և Տաջիկստանից (0,2%), Ուկրաինայից և Էստոնիայից (0,1%): Լատվիայում գները չեն փոխվել:




























