ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը ստիպում են օգտագործել Grok չաթ-բոտը՝ ամերիկացիների անձնական տվյալները, արտահոսքի սպառնալիքով։ Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE), որը ղեկավարում է Իլոն Մասկը, օգտագործում է Grok բոտը, որը մշակել է Մասկի ընկերությունը, Reuters գործակալությանը տեղեկացրել են DOGE աղբյուրները։
Չնայած Grok-ը պաշտոնական հավանության չի արժանացել պետական կառույցներում օգտագործման համար, դեպարտամենտը ստիպում է օգտագործել այն ԱՄՆ ներքին անվտանգության նախարարությանը, տեղեկացրել է DW-ն։ DOGE ճնշումն այս հարցում անանունության պայմանով հաստատել են նախարարության մի քանի ծառայողներ, գերատեսչությունը պաշտոնապես հերքում է այս տեղեկությունը։
Բացի շահերի հնարավոր կոնֆլիկտից եւ կոռուպցիայի ռիսկից, Reuters-ի աղբյուրները նշել են տվյալների բացակայությունն այն մասին, թե կոնկրետ ինչ տեղեկատվություն է հասանելի դառնում Grok-ին։
Եթե չաթ-բոտի օգնությամբ իսկապես մշակվում է գաղտնիացված կառավարական տեղեկատվություն, ապա դա կարող է հանգեցնել անվտանգության եւ կոնֆիդենցիալության մասին ԱՄՆ օրենսդրության խախտումների, նշել է Reuters-ը։ Surveillance Technology Oversight Project-ի ղեկավար Ֆոքս Քանը ստեղծված իրավիճակն անվանել է «արտահոսքի լրջագույն սպառնալիք»։





























