Մոսկվայում ընթացող կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում կայացան երկրորդ տուրի հանդիպումները: Այս անգամ Լեւոնը հաղթեց չորս պարտիաներում, նույնքան պարտվեց եւ եւս վեց մրցավեճ ավարտեց խաղաղ ելքով: Մասնավորապես, մեր շախմատիստը սեւերով հաղթանակ է տոնել ադրբեջանցի Վուղար Հաշիմովի նկատմամբ: Հիշեցնենք, որ առաջին տուրում Լեւոն հաղթանակ էր տարել մեկ այլ ադրբեջանցու՝ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ:

Ներկայումս Արոնյանն իր ակտիվում ունի 14,5 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Առաջին տեղում է նորվեգացի Մագնուս Կառլսենը՝ 21 միավորով, որին հաջորդում հնդիկ Վիշվանաթան Անանդը (20) եւ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը (18,5):

Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 25 հազար դոլար: