Ապարան-Սպիտակ ճանապարհի 14-րդ կմ-ին, հունվարի 9-ին, ժամը 08.30-ի սահմաններում, «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:



























