ԱՄՆ պետդեպարտամենտը սկսել է ստուգել Հարվարդի համալսարանի հետ կապված բոլոր օտարերկրացիների վիզաները՝ ոչ միայն ուսանողների, այլ նաեւ անձնակազմի անդամների: Այս մասին հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում կատարելով գերատեսչության երեք բարձրաստիճան պաշտոնյաների։

ԱՄՆ կառավարությունը նախկինում փորձել է կասեցնել Հարվարդի համալսարանի օտարերկրյա ուսանողների ընդունման թույլտվությունը։ ԱՄՆ գործադիր իշխանությունը կարծում է, որ Հարվարդը չի կարող լիարժեք անվտանգություն ապահովել հրեա ուսանողների համար այն ակտիվիստների պատճառով, որոնք պաշտպանում են Պաղեստինի իրավունքները եւ դեմ են Իսրայելի ռազմական գործողություններին Գազայի հատվածում: Ի պատասխան՝ համալսարանը հայց է ներկայացրել Մասաչուսեթս նահանգի Բոստոնի դաշնային դատարան։ Դաշնային դատավորն արգելափակել է ԱՄՆ վարչակազմի որոշումը՝ արգելելու համալսարանին օտարերկրյա ուսանողների ընդունելությունը: Ժամանակավոր արգելքը թույլ չի տալիս կառավարությանը զրկել համալսարանին վկայականից՝ Միացյալ Նահանգներում օտարերկրացիների սովորելու համար:

Այնուհետեւ ԱՄՆ վարչակազմը դադարեցրել է օտարերկրացիներին ուսանողական վիզաներ տրամադրելու նոր հարցազրույցների անցկացումը։