Լատվիայի իշխանություններն արգելել են ՌԴ որոշ քաղաքացիների մուտքը երկիր, ովքեր ունեն հանրապետության ռազմավարական նշանակություն ունեցող վայրերի մոտ գտնվող անշարժ գույք։ Այս մասին հայտնել է Delfi պորտալը։
Նրա տեղեկություններով՝ Լատվիայի պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) վերջին տարիներին ստուգումներ է իրականացրել նման անշարժ գույք ունեցող մի քանի ռուսների նկատմամբ։ Նրանց անունները հրապարակման մեջ չեն նշվում։ Ենթադրվում է, որ մի շարք դեպքերում «Ռուսաստանի [այդ] քաղաքացիների կողմից ստեղծված ռիսկերը Լատվիայի ազգային անվտանգության համար» իբր բացահայտվել են։ Պետական անվտանգության ծառայության առաջարկությունների համաձայն՝ նրանք ընդգրկվել են այն օտարերկրացիների ցուցակում, որոնց մուտքը Լատվիայի տարածք արգելված է։
Փետրվարին Լատվիայի Սեյմը (խորհրդարանը) առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որը նախատեսում է բալթյան հանրապետությունում անշարժ գույք ձեռք բերելու արգելք Ռուսաստանի Դաշնության եւ Բելառուսի քաղաքացիների, երկու երկրներում գրանցված ընկերությունների, ինչպես նաեւ այն ընկերությունների կողմից, որոնցում ռուսները կամ բելառուսները առնվազն 25 տոկոս բաժնեմաս ունեն կամ համարվում են շահ ստացող:





























