Ուկրաինան պետք է «Շահեդների» դեմ պայքարի համար 20 հազար հատուկ հրթիռ ստանար։ Սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայիս վարչակազմը որոշել է դրանք տեղափոխել Մերձավոր Արևելք, ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Հարցազրույցից այս հատվածի տեքստը ներկայացնում է РБК-Украина-ն։
«Մենք մեծ խնդիրներ ունենք «Շահեդների» հետ և այլն, մենք պայքարում ենք դրանց դեմ, կգտնենք բոլոր գործիքները՝ դրանք ոչնչացնելու համար», - նշել է Զելենսկին։
Զելենսկին պատմել է, որ ուկրաինական կողմը ժամանակին ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Լլոյդ Օսթինի հետ համաձայնեցրել է առանձին մի նախագիծ, որը, ըստ նախագահի, նախաձեռնվել էր դեռևս ԱՄՆ նախորդ վարչակազմի օրոք՝ նախագահ Ջո Բայդենի նախագահության ժամանակ։
«Մենք հույս էինք դնում այս նախագծի վրա՝ 20 հազար, մեր մեջ ասած, 20 հազար հրթիռ «Շահեդների» դեմ պայքարի համար։ Դա թանկ չէր, բայց դա հատուկ տեխնոլոգիա է։ Այդ պատճառով մենք հույս էինք դնում այդ 20 հազար հրթիռի վրա։ Այսօր առավոտյան իմ պաշտպանության նախարարն ինձ ասաց, որ Միացյալ Նահանգները դրանք տեղափոխել է Մերձավոր Արևելք», - հայտնել է Ուկրաինայի նախագահը։