Իսրայելցի էքստրասենս Ուրի Գելլերը սպառնացել է կանգնեցնել ակտիվիստ Գրետա Թունբերգին, երբ նրա՝ Գազային օգնության նավատորմը շարունակի ուղին դեպի Իսրայել։ Նա Jerusalem Post-ին հայտնել է, որ հենց ինքն է պատասխանատու նաև «Madleen» նավի նավիգացիոն համակարգի խափանումների համար։
«Ես անջատել եմ նավի նավիգացիոն համակարգերը», - պարզաբանել է Գելլերը, որը նաև Յաֆֆայում գտնվող Ուրի Գելլերի թանգարանի սեփականատերն է։
Ուրբաթ օրը նա Twitter-ի իր էջում զգուշացրել էր, որ կօգտագործի իր էքստրասենսոր ունակությունները՝ նավի աշխատանքին խանգարելու համար։ Կիրակի օրն իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ նավի նավիգացիոն սարքերն անսարք են, իսկ «Ազատության նավատորմի» հրամանատարը դրա մեջ մեղադրել է Իսրայելին։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը ՑԱԽԱԼ-ին հրամայել էր թույլ չտալ, որ Գրետա Թունբերգին և մի քանի այլ պաղեստինամետ ակտիվիստների տեղափոխող նավը հասնի Գազա։