Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով խորհրդարանին, թույլ տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին գլխավոր դատախազությունից։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակն էլ մեզ հետ զրույցում հայտնեց, որ դիմումը ստացել են, առաջիկայում կքննարկվի։