Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները:

Առաջիկայում նախատեսվում է՝

ամբողջական ֆինանսավորման հաստատում ՀՀ կառավարության կողմից,

ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքներ,

շինարարության մրցույթի նախապատրաստում։

Նախագծի ընթացքը և առաջիկա քայլերը քննարկել ենք «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնի հետ հանդիպման ընթացքում»,– գրել է քաղաքապետը։