Երեւանում տրամվայի ծառայությունների վերականգնման ծրագիրը չի քննարկվում, քանի որ դա իրատեսական չէ։ Այս մասին հունիսի 11-ին հայտնել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, «ՀՀ 2024թ. պետական բյուջեի կատարման մասին» հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Իրականում շատ ավելի հեշտ է ոչնչացնել ցանկացած ենթակառուցվածք, քան վերականգնել այն»,- ասել է Ավինյանը։ Նրա խոսքով՝ սա վերաբերում է ոչ միայն տրամվայներին, այլեւ այլ ոլորտներին։
Հիշեցնենք, որ տրամվայի գծերը ապամոնտաժվել են Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին։




























