Իրանի իսլամական հեղափոխության առաջնորդ, ծովակալ Ալի Շամխանիի քաղաքական խորհրդականը գտնվում է ծանր վիճակում, հաղորդում է Noor News-ը։

«Ցավոք, չնայած բժիշկների ջանքերին, այսօր առավոտյան իր բնակության վայրում ահաբեկչական հարձակումից հետո ծանր վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված ծովակալ Շամխանիի վիճակը դեռևս կայուն չէ», - գրում են իրանական լրատվամիջոցները։

Noor News-ը նշել է, որ ծովակալ Շամխանիի վիճակը նվազեցրել է բժիշկների հույսերը, թե նա ողջ կմնա։