Թեհրանում են Մեծ սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև «Լեզգինկա» պետական ակադեմիական վաստակավոր պարային անսամբլի ավելի քան 50 արտիստներ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով աղբյուրին։
«Ներկայումս Իրանում են Մեծ սիմֆոնիկ նվագախմբի և դաղստանյան «Լեզգինկա» անսամբլի 51 արտիստներ։ Մենք կպարզենք, թե ինչպես են նրանք տարհանվելու», - ասել է գործակալության աղբյուրը։
Ավելի վաղ Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան հայտնել էր, որ Իսրայելում և Իրանում ռուս զբոսաշրջիկների թիվը չի գերազանցում 500-ը, մինչդեռ տուրերի չեղարկումների թիվը փոքր է։




























