Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածներն անվանել է «վտանգավոր սրացում» և «Իսրայելի կողմից բոլոր վերահսկողության և կանոնների խախտում՝ ամերիկյան լիակատար հովանավորությամբ»։
«Հեզբոլլահը» հաստատում է, որ այս թշնամին չի հետևում որևէ տրամաբանության կամ օրենքի և որ գիտի միայն սպանության, կրակի և ավերածությունների լեզուն», - ասվում է շարժման հայտարարության մեջ։
Այն նշում է, որ տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը պահպանելու վերջին բոլոր ջանքերը «խաթարվել և ընդհատվել են» Իսրայելի կողմից, որը «հատել է բոլոր կարմիր գծերը»։
«Տարածաշրջանի ժողովուրդներն ու երկրները պետք է գիտակցեն, որ եթե այս ագրեսիան չհանդիպի մերժման, դատապարտման..., այս հանցավոր կազմակերպությունը միայն կմեծացնի իր ագրեսիան և բռնապետությունը։ «Հեզբոլլահը իր լիակատար համերաշխությունն է հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը, նրա ղեկավարությանը և ժողովրդին այս վտանգավոր հարձակման առջև», - ասվում է շարժման հայտարարության մեջ։





























