Ռուսաստանի խնդրանքով երկուշաբթի տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ՝ Իրանի վրա Իսրայելի հարվածների քննարկման համար, հայտարարել է Վիենայում միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը:

«Ռուսաստանի Դաշնության խնդրանքով երկուշաբթի առավոտյան տեղի կունենա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ՝ Իրանի դեմ Իսրայելի հարձակումները քննարկելու համար»,- ըստ Интерфакс-ի՝ նշել է Ուլյանովը: