Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում։
Նա հույս է հայտնել, որ երկու երկրները կհասնեն համաձայնության։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ դրա ժամանակը հասունացել է։
«Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի պաշտպանական օգնություն ցուցաբերել հրեական պետությանը։




























