ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի կողմից Իրանի դեմ ագրեսիայի համար։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Պեզեշքիանը։
«Ամերիկան, միջազգային իրավունքի բոլոր նորմերին հակառակ, թույլ է տալիս Իսրայելին ագրեսիա իրականացնել և հարձակվել մեր երկրի վրա», - ասել է նա խորհրդարանում ունեցած ելույթում։
Պեզեշքիանը նշել է, որ Իրանի ժողովուրդը չի ձգտել այս պատերազմին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը նախապես գիտեր Իսրայելի կողմից Իրանին հարվածելու ծրագրերի մասին։





























