Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Թեհրանի մոտակայքում ոչնչացրել են հրթիռային կայանք՝ ի պատասխան իր տարածքում Իրանի կողմից հասցված վերջին հարվածի։ Այս մասին ասվում է Բանակի մամուլի հաղորդագրության մեջ։

«Գործառնական արձագանքի շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը հայտնաբերել և ոչնչացրել են հող-օդ դասի հրթիռային կայանք։ Իրանական զորքերը ոչնչացվել են կայանքի հետ միասին», - ասվում է հայտարարության մեջ։