Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել Իսրայելի եւ Իրանի միջեւ հակամարտությունում։ Այսպիսի կարծիք է հայտնել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գրենլանդիա կատարած այցի ժամանակ, տեղեկացրել է Reuters-ը։

«Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը, որն այժմ ներգրավված է բարձր ինտենսիվությամբ հակամարտությունում եւ արդեն մի քանի տարի որոշում է ընդունում չհետեւել ՄԱԿ Կանոնադրությանը, կարող է միջնորդ լինել»,- ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գաղափարը, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող էր միջնորդ լինել հակամարտության կողմերի միջեւ։

Նա նաեւ ավելացրել է, որ Ֆրանսիան կմասնակցի Իսրայելի «պաշտպանության գործողություններին» Իրանի «պատասխան միջոցների» դեպքում։