Եվս մեկ մարդ զոհվել է Իսրայելին Իրանի հասցրած հարվածներից, տեղեկացրել է Իսրայելի «Մագեն Դավիդ Ադոմ» արտակարգ օգնության ազգային ծառայությունը։

Այսպիսով, զոհերի թիվը Իսրայելին հասցված գիշերային հարվածների հետեւանքով հասել է հինգի։

Ավելի վաղ տեղեկացվել էր երկու կանանց եւ երկու տղամարդկանց զոհվելու մասին։

Արտակարգ օգնության ծառայությունը տեղեկացնում է, որ տարհանել է 92 վիրավոր, այդ թվում 30-ամյա կնոջ՝ ծանր վիճակում, դեմքի վնասվածքներով, վեց մարդու՝ միջին ծանրության վիճակում եւ 85 մարդու՝ թեթեւ վնասվածքներով։