Իսրայելի Պաշտպանության բանակը տեղեկացրել է, որ հրթիռների արձակում է գրանցել Իրանից։
«Պաշտպանական համակարգերն աշխատում են սպառնալիքը վերացնելու համար»,- նշվել է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրությունում։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, որ գիշերը լայնածավալ հարվածներ է հասցրել Իրանի արեւմուտքում գտնվող ռազմական թիրախներին՝ ոչնչացնելով «երկիր-երկիր» դասի հրթիռների եւ արձակման համակարգերի պահեստավորման տասնյակ ենթակառուցվածքային օբյեկտներ: Հարվածները նաեւ ուղղված են եղել «երկիր-երկիր» դասի հրթիռների արձակման համակարգերի եւ անօդաչու թռչող սարքերի պահեստավորման վայրերին, տեղեկացրել են Իսրայելի պաշտպանության բանակից:




























