OpenAI ամերիկյան ընկերությունը ԱՄՆ պաշտպանության նախարարությունից 200 մլն դոլարի պատվեր է ստացել մարտական պայմաններում ազգային անվտանգության խնդիրները լուծելու համար արհեստական բանականության (ԱԲ) գործիքի նախատիպ մշակելու համար, հայտնել է Պենտագոնը։
«Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիա) գտնվող OpenAI Public Sector ընկերությունը 200 մլն դոլարի ֆիքսված գնով պայմանագիր է կնքել՝ ազգային անվտանգության կարեւորագույն խնդիրները լուծելու համար առաջավոր արհեստականբանականության հնարավորությունների նախատիպ մշակելու նպատակով»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։
Նշվել է, որ ապագա միջոցը պետք է աշխատի մարտական պայմաններում, ինչպես նաեւ կորպորատիվ միջավայրում։ Դրա մշակումը պետք է ավարտվի 2026թ. հուլիսին։



























