ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ եթե Ազգային գվարդիա չուղարկեր Լոս Անջելես, քաղաքն այժմ հիմնահատակ այրված կլիներ, ԱՄՆ առաջնորդը նշել է, որ լավություն է արել Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմին։ «Եթե ես Ազգային գվարդիա չուղարկեի Լոս Անջելես, քաղաքն այժմ հիմնահատակ այրված կլիներ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Իր կարծիքով՝ նա Նյուսոմին ծառայություն է մատուցել։
ԱՄՆ նախագահը նաեւ Նյուսոմին անվանել է պատմության մեջ ամենավատ նահանգապետերից մեկը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ բողոքի ցույցերը սկսվել են ամերիկյան բազմաթիվ նահանգներում հունիսի 7-ին, Լոս Անջելեսում տեղի ունեցած անկարգություններից հետո, որոնք սկսվել են ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության (ICE) կողմից քաղաքի կենտրոնում իրականացված շուրջկալից հետո, երբ անցկացվել է անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար իրականացված զանգվածային գործողությունը։ Ցույցերը բռնկվել են նահանգի դաշնային ֆինանսավորման հնարավոր կրճատումների մասին տեղեկությունների ֆոնին։ Հաջորդ օրը Սպիտակ տունը հայտարարել է քաղաք ազգային գվարդիայի մարտիկներ մտցնելու մասին։



























