Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի 17.2կմ հատվածը հիմնանորոգվում է։ Այս մասին NEWS.am–ին հայտնել են Ճանապարհային դեպարտամենտը:

Ճանապարհն անցնում է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերով՝ միացնելով Սևան քաղաքը Վարսեր, Գեղամավան, Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրերի և Հրազդան քաղաքի հետ։

Արդեն իսկ մեկնարկել են ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։