Սանկտ-Պետերբուրգում Ամանորի գիշերը ծագած վիճաբանության արդյունքում ծեծել եւ մահվան են հասցրել Ադրբեջանի քաղաքացուն:

«Ռոսբալթ»-ը հաղորդում է, որ 2012-ի հունվարի 1-ին գանգուղեղային բաց վնասվածքով հոսպիտալացվել է Ադրբեջանի քաղաքացի, ով մի քանի ժամ անց մահացել է:

Տաս օր անց «մեղայական» հայցով ոստիկանությանն է դիմել 24-ամյա Մարատ Կյաբիշեւը, ով Կարաչայ-Չերքեսական հանրապետության քաղաքացի է: Նա հաղորդել է, որ 2012-ի հունվարի 1-ին նրանք հյուր են եղել հանրակացարանային բնակարանում, սակայն բռնկված վիճաբանության արդյունքում նա հարձակվել է Ադրբեջանի քաղաքացու վրա, ծեծել եւ սպանել: