Ռուսաստանցի Արսեն Գալստյանը նվաճեց Ղազախստանում անցկացվող Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի «Մասթերս» մրցաշարի հաղթողի տիտղոսը 60 կգ քաշային կարգում: Եզրափակիչում Գալստյանը հաղթեց ուզբեկ Ռոշիդ Սոբիրովին: 

60 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Հովհաննես Դավթյանը հենց առաջին գոտեմարտում (1/8-րդ եզրափակիչ) պարտվեց այս քաշային կարգի ուժեղագույն մարզիկներից մեկին` ճապոնացի Հիրոակի Հիրաոկային, որը կիսաեզրափակիչում պարտվեց Արսեն Գալստյանին:

Անհաջող հանդես եկավ նաեւ 66 կգ քաշային Արմեն Նազարյանը, որը առաջին գոտեմարտում հաղթեց ղազախ Սերգեյ Լիմին, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց մոնղոլ Ցագաանբաատար Խաշբաատարին: Խաշբաատարը հասավ մինչեւ եզրափակիչ եւ պարտվեց մոնղոլ Միյարագչաա Սանյաասուրենին: