Մոսկվայում տղամարդն իրականացրել է կրկնակի ինքնասպանություն` հրկիզել է ինքն իրեն եւ ցած նետվել 12-րդ հարկից:
Ինչպես հաղորդում է LifeNews-ը, դեպքը տեղի է ունեցել հունվարի 17-ի վաղ առավոտյան: Տղամարդը մեկ բաք սպիրտով պատշգամբ է դուրս եկել, լցրել իր վրա, վառել եւ ցած նետվել: Վառվող մարմինն ընկել է շենքին կից խանութի տանիքի վրա:
Մոսկովյան իրավապահ մարմինները հայտնում են, որ տղամարդը ստացված վնասվածքների հետեւանքով տեղում մահացել է մինչ շտապօգնության ժամանումը:
Ըստ ողբերգության ականատեսի, որն էլ դեպքի վայր էր կանչել օպերատիվ ծառայություններին, տղամարդը 20-30 տարեկան էր, 12-րդ հարկից ընկել է մոտավորապես առավոտյան 8:30-ին:
Դեպքի ականատեսներից մեկն էլ պատմել է, որ սկզբում իրեն թվացել է, թե խանութի տանիքին լաթերի կույտ է վառվում: Զննելուց հետո նոր հասկացել է, որ մարդ է: Նա պատմել է, որ այդ տղամարդուն առաջին անգամ է տեսել, հարեւաններից ոչ ոք նրան չի ճանաչել:




























