Շախմատի կանանց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության առաջին վեց տուրերում վեց հաղթանակ տարած Մարիա Կուրսովայի արդյունքից մեկ միավոր հանվել է: Նելլի Աղինյանը հրաժարվել է շարունակել մասնակցությունը եւ Աղինյանի հետ պարտիաներում Մարիա Կուրսովայի եւ Մարիա Գեւորգյանի հաղթական միավորները նաեւ Նարինե Գասպարյանի կես միավորը հանվել են:
Այժմ Կուրսովայի հետ առաջին տեղը կիսում է Աննա Հայրապետյանը` 5-ական միավոր:
6-րդ տուր
Նարինե Գասպարյան - Շուշան Սարգսյան` 0,5:0,5
Լիա Մարտիրոսյան - Աննա Հայրապետյան` 0:1
Հասմիկ Ղամբարյան - Եվգենյա Դոլուխանովա` 0:1
Մարիա Կուրսովա - Անահիտ Խառատյան` 1:0
Մարիա Գեւորգյան - Լիանա Աղաբեկյան` 1:0
Մրցաշարային աղյուսակ
1. Մարիա Կուրսովա` 5
2. Աննա Հայրապետյան` 5
3. Եվգենյա Դոլուխանովա` 3,5
4. Շուշան Սարգսյան` 3
5. Նարինե Գասպարյան` 2,5
6. Լիանա Աղաբեկյան` 2,5
7. Լիա Մարտիրոսյան` 2.5
8. Անահիտ Խառատյան` 2
9. Նաիրա Մովսիսյան` 1,5
10. Հասմիկ Ղամբարյան` 1,5
11. Մարիա Գեւորգյան` 1




























