Հայաստանը մինչեւ խորհրդարանական ընտրություններ Թուրքիայի հետ նոր համաձայնագիր չի ստորագրի: Հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել  թուրքագետ Արտակ Շաքարյանը:  

Մեկնաբանելով Թուրքիայի եւ Հայաստանի գաղտնի բանակցությունների մասին լուրերը` նա նշել է, որ դրանք տեսականորեն հնարավոր են միայն Հայաստանում 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններից հետո: Հաշվի առնելով իհարկե, որ Թուրքիայի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու 2014 թվականին միայն: