Հայաստանի կառավարությունը քաղաքացի Մարտին Երեմյանին է տրամադրել 428.6 հազար դրամ անվանական արժեքով գանձապետական հասարակ անտոկոս մուրհակ` 2010թ. առաջին եռամսյակում վճարման ժամկետով՝ 2008թ. մարտի 1-ին նրա կրած վնասը փոխհատուցելու նպատակով:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունն օգտագործել է քաղաքացի Մարտին Երեմյանի ավտոմեքենան, այդ օրը ոստիկանության ծառայողներին դեպքի վայր հասցնելու համար: Մեքենան զանգվածային անկարգությունների մասնակիցների կողմից դիտավորությամբ հրկիզվել, վնասվել եւ թալանվել է: ՀՀ օրենսդրության համաձայն, այդ վնասը պետք է հատուցվի պետության հաշվին, որոշել է Հայաստանի կառավարությունը:




























