Հայ-թուրքական սահմանի բացման կոնկրետ ժամկետները հայտնի չեն, ՌԻԱ Նովոստիին հայտնել է թուրքական դիվանագիտական աղբյուրը։
«Այս թեմայի (հայ-թուրքական սահմանի բացման) վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չկան։ Ինչպես նշել է պարոն նախագահը՝ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կընթանա Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացին զուգահեռ։ Մենք տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ, ամբողջ տարածաշրջանը կշահի երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումից», - ասել է գործակալության զրուցակիցը։
Օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, ԱՄՆ-ի և Ադրբեջանի առաջնորդները համատեղ հռչակագիր են ստորագրել՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների խաղաղ կարգավորման վերաբերյալ։





























