Միացյալ Նահանգներն աշխատում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման վայրի ուղղությամբ, որը կարող է տեղի ունենալ արդեն հաջորդ շաբաթվա վերջին, գրում է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Սպիտակ տան ճեպազրույցների սրահում երկուշաբթի լրագրողների հետ զրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լավատեսություն է հայտնել, որ հանդիպումը իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ կլինի «կառուցողական» և հայտարարել, որ նախատեսում է անձնական հանդիպում կազմակերպել Պուտինի և Զելենսկու մասնակցությամբ։
«Հաջորդ հանդիպումը կլինի Զելենսկու և Պուտինի միջև, կամ Զելենսկու, Պուտինի և իմ մասնակցությամբ»,- այն ժամանակ հայտարարել էր Թրամփը։
Հիշեցնենք, որ Թրամփի և Պուտինի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Ալյասկայի Անքորիջի հյուսիսային ծայրամասում գտնվող Էլմենդորֆ-Ռիչարդսոն միացյալ բազայում։





























