Politico պարբերականի տվյալներով՝ Բրյուսելը քննարկում է Եվրամիությանը Մոլդովայի արագացված անդամակցության հնարավորությունը՝ արդեն հաստատելով դրա համար առաջին «բանակցային կլաստերի» մեկնարկը սեպտեմբերի սկզբին՝ ԵՄ-ի ճանապարհին երկրների առաջխաղացման համար անհրաժեշտ ընթացակարգեր: Պարբերականի  աղբյուրները հայտնում են, որ նպատակն է փորձել «հզոր ընտրական խթան» տալ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի կուսակցությանը երկրում անցկացվելիք խորհրդարանական ընտրություններից առաջ:

Միևնույն ժամանակ, պարբերականի հեղինակների կարծիքով, Քիշնևի «առա մղումը» կարող է հիասթափեցնել Կիևին, որի ԵՄ անդամակցության դիմումը նախկինում առաջ էր շարժվում Մոլդովայի հետ համընթաց, գրում է DW-ն: Սակայն այս պահին մի քանի երկրներ դեմ են արտահայտվում Եվրամիությանն Ուկրաինայի անդամակցությանը, ներառյալ՝ Հունգարիան, որը կտրուկ դիրքորոշում է գրավում: Մյուս կողմից, ԵՄ երկրների շարքում քվեարկության ընթացքում Մոլդովան, ըստ ամենայնի, էական խոչընդոտների չի հանդիպի: