Միացյալ Նահանգներում ներքին բանակցություններ են անցկացվել Ալյասկայում գազի և հեղուկացված բնական գազի նախագծերի զարգացմանը նպաստելու համար ռուսական միջուկային սառցահատների օգտագործման շուրջ։

Տեղեկությունը Reuters-ին հայտնել են իրավիճակին ծանոթ երեք աղբյուրներ։

Աղբյուրներից մեկի տվյալներով՝ գաղափարը քննարկվել է Սպիտակ տան պաշտոնյաների շրջանում որպես այն հնարավոր գործարքներից մեկը, որը Միացյալ Նահանգները կարող է փորձել կնքել Ռուսաստանի հետ Ալյասկայի գագաթնաժողովում։