Միացյալ Նահանգները կարող է պատժամիջոցներ կիրառել ռուսական «Роснефть» և «Лукойл» նավթային ընկերությունների նկատմամբ, եթե Պուտինի և Թրամփի միջև Ալյասկայում հանդիպումը ձախողվի, հաղորդում է Bloomberg-ը։
Նշվում է, թե Թրամփը հույս ունի, որ նման քայլը, եթե ձեռնարկվի, կարճատև կլինի։
Բացի դրանից, Միացյալ Նահանգները կարող է խստացնել պատժամիջոցները ռուսական ստվերային նավթային նավատորմի նկատմամբ և լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից նավթ գնողների, մասնավորապես՝ Չինաստանի նկատմամբ։





























