Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն оգոստոսի 15-ին ևս մեկ հեռախոսազրույց է ունեցել՝ ԱՄՆ նախագահի ներկայացուցիչ Ջոն Քոուլի հետ։ Հեռախոսազրույցի մասին հաղորդում է Белта-ն։
Դա տեղի է ունեցել պետության ղեկավարի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև զրույցի շարունակության շրջանակում։ Նրա հանձնարարությամբ Ջոն Քոուլը զանգահարել է Լուկաշենկոյին։
Զրույցի ընթացքում զրուցակիցները կարծիքներ են փոխանակել Ալյասկայում անցկացվելիք բանակցությունների օրակարգի վերաբերյալ։
Լուկաշենկոն կրկին (Թրամփի հետ զրույցից հետո) ներկայացրել է իր տեսակետը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ զրույցում քննարկվել է նաև երկկողմ բելառուսա-ամերիկյան համագործակցության և հնարավոր փոխադարձ քայլերի թեման։





























