ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել է Ալյասկայում անցկացրած «շատ հաջող օրվա» մասին։
«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը շատ լավ անցավ, ինչպես նաև ուշ երեկոյան հեռախոսազրույցը Ուկրաինայի նախագահ Զելենսկու և Եվրոպական տարբեր առաջնորդների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի շատ հարգված գլխավոր քարտուղարի հետ։ Բոլորը եկել են այն եզրակացության, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սարսափելի պատերազմին վերջ տալու լավագույն միջոցը ուղղակիորեն խաղաղության համաձայնագիր կնքելն է, որը վերջ կդնի պատերազմին, այլ ոչ թե պարզապես հրադադարի համաձայնագիր, որը հաճախ չի կատարվում: Նախագահ Զելենսկին երկուշաբթի կեսօրին կժամանի Կոլումբիայի շրջան՝ Օվալաձև աշխատասենյակ։ Եթե ամեն ինչ ստացվի, մենք հանդիպում կնշանակենք նախագահ Պուտինի հետ։ Դա կարող է փրկել միլիոնավոր մարդկանց կյանքեր: Շնորհակալություն այս հարցում ուշադրության համար», ասաց ԱՄՆ նախագահը։





























