Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղիների որոնմանը, հաղորդում է «Անադոլուն»։

«ԱՄՆ նախագահ Թրամփի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինի Ալյասկայում կայացած բանակցությունները նոր խթան են հաղորդել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցման ուղիների որոնմանը։ Մենք ողջունում ենք Ալյասկայի գագաթնաժողովը և հույս ունենք, որ այս նոր գործընթացը, որին մասնակցում է նաև Ուկրաինայի նախագահ Զելենսկին, ամուր խաղաղության հիմք կդնի», - Էրդողանի՝ սոցցանցերում կատարած գրառումը մեջբերում է թուրքական լրատվամիջոցը։

Նա հավելել է, որ Թուրքիան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ուկրաինայում խաղաղության հաստատմանը։